Մանե Մարտիրոսյանը ծնվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, սակայն նրա մանկությունն անցել է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Մանեն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ։ Մանեն երեք գրքի հեղինակ է։ «Միշտ ցանկացել եմ գիրք գրել»,- ասել է Մանե Մարտիրոսյանը։ Ն
րա առաջին գիրքը՝ «Պուտավոր զգեստով աղջիկը Փարիզում», Մանեն սկսել է գրել 2019 թվականին: Գիրքը մի աղջկա մասին է, ով հայկական իրականության մեջ ունի կարծրատիպերից դուրս մտածելակերպ եւ ունի դժվարություններ հայկական ավանդույթների կրիտիկական վիճակի հետ: Թե ինչպես է նա հաղթահարում այդ դժվարությունները եւ գտնում իմաստ՝ կյանքը շարունակելու։
Հեղինակի խոսքով, գիրքն ընթերցողին կտա մոտիվացիա՝ իր առջեւ նպատակներ սահմանելու եւ դրանց հասնելու համար։ Մանե Մարտիրոսյանի երկրորդ գիրքը բանաստեղծությունների ժողովածու է, որը կոչվում է «Կյանքն ինչպես որ կա», իսկ երրորդ գիրքը՝ «Վազող ամպերի հետքերով»-ը, իր առաջին գրքի շարունակությունն է:
Մանեն այժմ բնակվում է Ֆրանսիայում։ Նա նաեւ իր ինստագրամյան հարթակում վարում է բլոգ։
ՊԱՅԾԱՌԻԿ ԲԱԲԱՅԱՆ
ՀՊՄՀ երկրորդ կուրսի
ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ
21.12.2022