ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը թվիթերյան իր միկրոբլոգում ողջունել է դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ընթացքում հնչեցված ուղերձները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Հստակ, հասցեական և նպատակաուղղված ուղերձները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից 9228-րդ հանդիպմանը ջերմորեն ողջունվում են: Անկասկած՝ Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների»,-գրել է նա։
Clear-cut, well addressed and targeted messages by all Member States of the @UN Security Council at the 9228th meeting are warmly welcomed.
— Vahagn Khachaturyan (@President_Arm) December 21, 2022
No ambiguity that the #Lachin corridor should be opened and #freedom of movement to be restored without preconditions, #ASAP . pic.twitter.com/YPf48hcXqB