Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացել սամբոյի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 8 երկիր: Հայաստանի հավաքականը ներկայացնող, Իջևանի մարզադպրոցի սան Նարեկ Ամիրյանը մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչ Արսեն Հովակիմյանը: «Նարեկ Ամիրյանը հաղթել է 3 գոտեմարտ և դարձել չեմպիոն: Մարզիկը ներկայացել է 71կգ. քաշային կարգում, նրա մարզիչներն են հանդիսանում Շահեն Օհանյանը և Սարմեն Ամիրյանը»,- հավելեց Արսեն Հովակիմյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Իջևանի մարզադպրոցի