Մարզական լրագրողների եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքների ամփոփումով որոշվեց 2022 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, որտեղ ըստ այբբենական հաջորդականության տեղ զբաղեցրել են.
Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն):
Ամոյան Մալխաս (հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի առաջնության բրնզ, Եվրոպայի չեմպիոն):
Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն):
Գասպարյան Սամվել (ծանրամարտաշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի առաջնության արծաթ):
Դավթյան Արթուր (սպորտային մարմնամարզություն, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արծաթ):
Վարազդատ Լալայան (ծանրամարտ, Աշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի արծաթ):
Հարությունյան Արսեն (ազատ ըմբշամարտ, աշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի չեմպիոն):
Հովսեփյան Անի (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
Մերդինյան Հարություն (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի չեմպիոն):
Մկրտչյան Լիլիթ (հրաձգություն, Աշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի չեմպիոն):
Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած մարզիկները կառավարությունից կստանան 5 միլիոնական դրամ պարգեւով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ