Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստակցական միությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին

Դեկտեմբեր 21,2022 19:03

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ «առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկ է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։

Ողջունելով արհեստակցական միությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ջանքերն ու դրան առնչվող կարգավորումների համապատասխանեցումը միջազգային պարտավորություններով սահմանված պահանջներին՝ պետք է նշել, որ Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը իրականում հակասում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Առաջարկվող կարգավորման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա ընդունվելու դեպքում գործատուն այլևս չի կրելու պարտականություն` արհեստակցական միության աշխատանքների կազմակերպման և կատարման համար արհեստակցական միությանն անհրաժեշտ պայմաններ տրամադրելու համար, ինչը գնահատում ենք խիստ խնդրահարույց և առաջարկում ենք Նախագծից հանել 6-րդ հոդվածը։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031