Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությանը տվյալներ էին փոխանցվել, որ Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին հնոցապան Ա․ Ս․-ն աշխատանքի չի հաճախել և գտնվել է արտերկրում, իսկ նրա բանկային քարտը գտնվել է Ռ․ Ա․-ի մոտ, որն էլ ստացել և տնօրինել է Ա.Ս․-ի աշխատավարձը՝ շուրջ 2 մլն դրամ։ Ըստ նույն աղբյուրի, Ռ․Ա․-ն Ա.Ս․-ի փոխարեն լրացրել և ստորագրել է աշխատանքային փաստաթղթերը: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:
Թեմայի վերաբերյալ, Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանից։ Բուհի լրատվականից հետեւյալը հայտնեցին․ «Խախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո աշխատակիցը հեռացվել է համալսարանից: Նշած գումարի չափը չի համապատասխանում ՊՎԾ-ի կողմից արձանագրվածին, ինչը 690 000 դրամ է»: