Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական վարույթ է նախաձեռնվել Կապանի նախկին համայնքապետի նկատմամբ

Դեկտեմբեր 21,2022 18:06

Aravot.am-ի տեղեկություններով, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Կապանի նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանի նկատմամբ։ Ըստ նյութերի, վերջինս մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ մինչ 2018թ․-ը, չի ձեռնարկել միջոցներ կասեցնելու Երեւան- Մեղրի Մ2 ավտոճանապարհի 310-րդ կմ-ում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցումը։ Ավելին, ինքնակամ կառույց իրականացնող անձի նկատմամբ դիտավորությամբ չի կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության պահանջը։ Միաժամանակ, նշված կառույցի օրինականացման գործընթացը ընթացքի մեջ գտնվելու վերաբերյալ նակին համայնքապետը տրամադրել է կեղծ տեղեկանք:

Քրեական վարույթը նախաձեռնվել է «ՀՀ քրեական օրենսգրքի» 445 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) եւ 447-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով։

Աշոտ Հայրապետյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ անընդհատ իր նկատմամբ վարույթներ են հարուցվում, բայց ոչ մի լուրջ մեղադրանք չկա։ «Սահմանափակվենք սրանով, ոչ մի մեկնաբանություն այլեւս չունեմ»,-ասաց Հայրապետյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031