Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քան 3000 մարդ ուղղակիորեն կշահի ծրագրից». ԱՄՆ ՄԶԳ-ի 750,000 ԱՄՆ դոլարի աջակցության շնորհիվ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն կաջակցի ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի՝ ցնցումներին արձագանքելու կարողությունները ամրապնդելուն

Դեկտեմբեր 21,2022 18:23

ԵՐԵՎԱՆ – ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 750,000 ԱՄՆ դոլարի չափով աջակցության շնորհիվ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կաջակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ամրապնդելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի՝ ցնցումներին արձագանքելու կարողությունները։

Անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանը վերապրել է բազմաթիվ ցնցումներ ու աղետներ, որոնց դիմակայելիս ակնհայտ է դարձել  սոցիալական պաշտպանության համակարգի ճկունության և ցնցումներին արձագանքելու գործընթացների բարելավման, ինչպես նաև ճգնաժամերի ընթացքում ու դրանցից հետո խոցելի բնակչության կարիքները հասցեագրելու խիստ անհրաժեշտությունը:

Համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` ՊՀԾ-ն սկսում է «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել ցնցումներին ու աղետներին արձագանքող պետական քաղաքականություններն ու ընթացակարգերը ու նպաստել սոցիալական աջակցության նոր ծառայությունների մատուցմանը հաջորդ 15 ամիսների ընթացքում:

«ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է, որ աշխատում է ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ անկանխատեսելի մարտահրավերների պայմաններում քաղաքացիների, և հատկապես խոցելի բնակչության կարիքներին արձագանքելու գործում: Մենք ուրախ ենք, որ ավելի քան 3000 մարդ ուղղակիորեն կշահի այս ծրագրից», – նշել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Սերտորեն համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ՊՀԾ-ն կմշակի և կկիրառի ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության քաղաքականություններ, ընթացակարգեր և ռեսուրսներ: Բացի այդ, այս ցնցումներին արձագանքելու համար նախատեսված ծառայություններից մեկը՝ «Սննդի աջակցության քարտը» տրամադրվելու է երեք մարզերի պարենային անապահով 3000 մարդու՝ բավարարելու նրանց հրատապ պարենային կարիքները՝ այնուհետև այն պետական ծառայություն դարձնելու հեռահար նպատակով։

«Հայաստանում մենք պարբերաբար ականատես ենք լինում աղետների, և մեր նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը սոցիալական այնպիսի համակարգեր ունենալու գործում, որոնք կարող են հարմարեցվել և ճիշտ ժամանակին ճիշտ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց: ՊՀԾ-ն ողջունում է ԱՄՆ ՄԶԳ-ի առատաձեռն աջակցությունը, որը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ սոցիալական պաշտպանության բոլոր անհրաժեշտ գործիքներով ու մեխանիզմներով ապահովելու գործում և կօգնի մարդկանց ցնցումների ժամանակ և դրանից հետո», – նշել է ՊՀԾ հայատանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:

ՊՀԾ-ն կարևորում է Հայաստանում ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման կարևոր դերը՝ հաշվի առնելով, որ երկիրը հակված է տարբեր տեսակի ցնցումների:

Ուժեղացնելով սոցիալական պաշտպանության համակարգերը՝ ՊՀԾ-ն կարող է աջակցել ավելի շատ խոցելի մարդկանց և ապահովել ժամանակին և արդյունավետ արձագանք ողջ Հայաստանում հարյուրավոր անձանց իրավիճակի բարելավման ուղղությամբ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում ևտրամադրում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031