Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։
Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակներով Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումով, ինչպես նաև հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը՝ նշելով, որ իրենց աղոթքներում միշտ հիշատակում և խնդրում են Աստծուն զորավիգ լինել Արցախին ու նրա ժողովրդին։
ԱՀ Նախագահի աշխատակազմի
Տեղեկատվության գլխավոր վարչություն