ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի նորընտիր ղեկավարության՝ ՌԴ ԳԱ նախագահ ակադեմիկոս Գենադի Կրասնիկովի, փոխնախագահների և բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների հետ: Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև 2021թ. նոյեմբերի 5-ին կնքված Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ճանապարհային քարտեզի 54 կետերից կընտրի առավել կարևորները, և աշխատանքներ կտարվեն դրանց կյանքի կոչման ուղղությամբ:
«Համագործակցության համար երկկողմանի շահագրգռվածություն կա: Կարևորելով անցյալը, կարևորելով այն պատմությունը, որ ունեցել են մեր ակադեմիաները համատեղ դեռևս ԽՍՀՄ տարիներից և այն նախադրյալները, որ առկա են այսօր, պետք է իրենց շարունակությունը գտնեն ապագայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ կատարել հայ-ռուսական այն պայմանագրերի ուղղությամբ, որոնք գործել են Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի համատեղ ֆինանսավորմամբ:
«Աշխատանքները շարունակելու համար պետք է ստորագրվի միջպետական համագործակցության պայմանագիր Ռուսաստանի գիտական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի միջև: Ռուսական կողմը շահագրգռվածություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- ասաց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
Լուսանկարը՝ Օլգա Մերզլյակովայի
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի