Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք միշտ ունենք շահառու՝ ի դեմս ֆիզիկական անձի. Պետռեգիստրի պետը բոլոր իրավաբանական անձանց հայտարարագրման պարտավորության մասին

Դեկտեմբեր 21,2022 16:49

Հունվարի 1-ից ավելի քան 102 հազար կազմակերպության համար օրինական ուժի մեջ է մտնում պարտավորությունը՝ իրական շահառուներին բացահայտելու և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելու պետական ռեգիստրի գործակալություն: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետ Տաթև Մկրտչյանը:

Նրա խոսքով, նախկինում նման պարտավորությունը փուլային եղանակով ուժի մեջ էր մտել իրավաբանական անձանց որոշ խմբերի համար. 2020 թվականին պարտավորությունը ստանձնել էին հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, 2021թ. սեպտեմբերին երկամսյա ժամկետում պարտավորությունն առաջացել էր տեսա-լսողական մեդիա ծառայություն իրականացնող և հանրային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց համար: 2022թ. հունվարից պարտավորությունը ստանձնել էին բոլոր իրավաբանական անձինք, բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների և միայն ֆիզիկական անձ –մասնակից ունեցող ՍՊԸ-երի:

«2023թ հունվարից բոլոր իրավաբանական անձինք, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպություններ՝ ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ և այլն պարտավոր են իրական շահառուներին բացահայտելու և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելու պետական ռեգիստրի գործակալություն: Ամենապարզ օրինակը բերեմ, ՍՊՆ-ն, որն ասենք ունի մասնակից-իրավաբանական անձ, իսկ սա էլ իր հերթին ունի մասնակից-ֆիզիկական անձ. մենք դիտարկում ենք, որ Հայաստանում գործող իրավաբանական անձի հայտարարագիր ներկայացնող իրավաբանական անձի իրական շահառուն միջանկյալ իրավաբանական ընկերության տեր-ֆիզիկական անձն է: Մենք միշտ ունենք իրական շահառու ՝ ի դեմս ֆիզիկական անձի: Իրական շահառուն, ըստ էության իրավաբանական անձի տերն է, վերահսկողը և կազմակերպության համար որոշում կայացնող անձը»,-պարզաբանեց Տաթև Մկրտչյանը:

Պետռեգիստրի պետի տեղեկացմամբ, հայտարարագիրը 6 բաժից է կազմված, որոնցից առաջինը նվիրված է ներկայացնող անձի վերաբերյալ տեղեկություններին, 2-րդը՝ հատուկ մասնակցությանը, օրինակ՝ մասնակցություն պետության, համայնքի կառավարմանը կամ միջազգային կազմակերպությանը: Հայտարարագիրը պարունակում է տեղեկություններ շահառուի, միջանկյալ իրավաբանական անձի ցուցակման և այլնի մասին: Հայտարարագիրը պետական ռեգիստր է ներկայացվում միայն էլեկտրոնային եղանակով:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031