Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է Լաչինի միջանցքի փակումը. հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. ԳԴՀ դեսպան

Դեկտեմբեր 21,2022 16:34

Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Նախարարը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Գերմանիայի կառավարության Մարդու իրավունքների պաշտպանը ևս հանդես է եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի շրջանում ԳԴՀ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությանը, քննարկվել են ընդլայնված համագործակցության հնարավորությունները մի շարք ոլորտներում` ուռուցքաբանություն, հիվանդանոցների միջև կապի ապահովում, առողջության ապահովագրության ներդրում, ԱԱՊ բարեփոխումներ և այլն:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031