Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Մեծարգո պարոն Նախագահ,
Սիրելի Էմանուել,
Կարդացեք նաև
Մեծ ուրախությամբ և անկեղծորեն Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Տարբեր առիթներով Դուք Ձեր անթաքույց վերաբերմունք եք արտահայտել Հայաստանի ու հայերի հանդեպ: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ ժամանակակից աշխարհաքաղաքական անորոշությունների և անկայունությունների պայմաններում մենք մշտապես տեսնում ենք Ֆրանսիայի, ֆրանսիացի ժողովրդի և անձամբ Ձեր հաստատուն, հստակ ու որոշակի դիրքորոշումը:
Երախտապարտ ենք Ֆրանսիային՝ Սենատի և Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված՝ Ադրբեջանի հակահայկական գործողությունները դատապարտող բանաձևերի համար»։
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ