Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Զրույցը տեղի է ունեցել Հասանովի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Նշվում է, որ նախարարները կարևորել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական և այլ ոլորտներում գործունեության հետագա ընդլայնման կարևորությունը:
Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված գործակցությունը հետագայում էլ հաջողությամբ կզարգանա և կամրապնդվի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ