Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է մարզից միջազգային տարբեր առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած ծանրամարտիկներ Լիանա Գյուրջյանին, Գոռ Սահակյանին, Վազգեն Թևանյանին, Սուրեն Գրիգորյանին և ձյուդոիստ Ռոբերտ Հակոբջանյանին։
Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին և նշել․ «Կառավարության ուշադրությունը մարզիկների հանդեպ վերջին տարիներին բավականին մեծ է, և ես վստահ եմ՝ ամեն տարի բարեփոխումներն ավելանալու են։ Այս բարդ իրավիճակում ձեր հաղթանակները մեզ համար այնքան կարևոր ու ոգևորող են, շնորհակալություն մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»։
Սեդրակ Թևոնյանը վստահեցրել է՝ մարզիկներն ունեն իր աջակցությունը՝ խնդրելով չսահմանափակվել եղած հաջողություններով, այլ պայքարել առավել բարձր նշաձողեր սահմանելու համար։
Մարզիկներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության և մշտապես աջակցության համար։
Կարդացեք նաև
Արարատի մարզպետարան