«Ազատություն». «Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել սարսափելի հումանիտար հետևանքների», – հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու համար ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը։ Որքան երկար տևի հիմնական ապրանքների մատակարարումների և ծառայությունների խափանումը, այնքան մեծ կլինի վտանգը քաղաքացիական անձանց համար», – ընդգծել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը:
Լիլիթ Հարությունյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: