Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի առողջապահության նորանշանակ նախարարին

Դեկտեմբեր 21,2022 14:11

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար:

Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով,  որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար: «Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ, քանի որ այս խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով»,-նշել է պետնախարարը:

Սամվել Արծրունու Ավետիսյանը ծնվել է 1965թ.-ի օգոստոսի 21-ին՝ Երևանում

Կրթություն

1972-1982թթ. ք. Երևան, թիվ 152 միջնակարգ դպրոց,

1983-1989թթ. ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ` բուժական ֆակուլտետ,

1989-1990թթ. ք. Երևան, քաղաքային շտապ օգնության հիվանդանոց` սուբօրդինատոր:

Աշխատանքային գործունեություն

1991թ. ք. Երևան, ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` ավագ լաբորանտ,

1991-2000թթ. ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` ասիստենտ,

2000-2005թթ. ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոն` դոցենտ,

2000-2002թթ. ԵՊԲՀ, ուսումնական և արտադրական պրակտիկայի ղեկավարի օգնական,

2002-2006թթ. ԵՊԲՀ, արտասահմանցի ուսանողների դեկան,

2005-2011թթ. ԵՊԲՀ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն` վարիչ,

2007-2008թթ. ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ` դեկանի տեղակալ,

2010-2011թթ. ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ` դեկան,

2011թ.  ԵՊԲՀ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն՝ պրոֆեսոր,

2012թ. հունիս  2012թ. նոյեմբեր – ԵՊԲՀ, ռեկտորի պաշտոնակատար,  «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդես՝ գլխավոր խմբագիր,

2012–2014թթ. ԵՊԲՀ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն՝ պրոֆեսոր,

2014-2016թթ. նոյեմբեր  ԵՊԲՀ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն՝ մրցույթով ընտրված վարիչ,

2016-2021թթ.  ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ,

2019թ. փետրվարից առ այսօր  Հայկական բժշկական ասոցիացիայի փոխնախագահ,

2021թ. ապրիլից առ այսօր  ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր,

2021թ. ապրիլ  2022թ. հունվար  «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն,

2022թ. հունիսի 27-ից մինչ հոկտեմբերի 24 -«Կառլեն Եսայանի անվան պոլիկնիկա» ՓԲԸ  տնօրեն,

2022թ նոյեմբերի 1-ից մինչ դեկտեմբերի 20-«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ  տնօրեն:

Այլ տվյալներ

1999թ. ԵՊԲՀ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

2002-2016թթ. նոյեմբեր  ԵՊԲՀ, գիտական խորհրդի անդամ,

2003թ.  շնորհվել է դոցենտի գիտական կոչում,

2007թ. ԵՊԲՀ, պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան,

2007թ.  առ այսօր  ԵՊԲՀ, գիտա-կոորդինացիոն խորհրդի անդամ,

2008-2010թթ. ԵՊԲՀ, ԳՀԿ թեմատիկ ղեկավար,

1999-2010թթ. ՀՀ Ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն,

2007-2011թթ.  Տեսական բժշկություն 026 մասնագիտական խորհրդի անդամ,

2011թ. առ այսօր  Տեսական բժշկություն 026 մասնագիտական խորհրդի փոխնախագահ,

2012թ.  շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում,

Ունի  31  տարվա  գիտա-մանկավարժական  ստաժ: Բազմիցս հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: 2 դասագրքերի, 100 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների և 1 նորարարական առաջարկի հեղինակ է:

Պարգևներ.

1986թ.՝ ԽՍՀՄ կոմերիտմիության առաջին քարտուղարի պատվոգիր,

2000թ.՝ ԵՊԲՀ ռեկտորի շնորհակալագիր,

2005թ.՝ ԵՊԲՀ ոսկե մեդալ,

2010թ.՝ ԵՊԲՀ ոսկե մեդալ,

2010թ.՝ ՀՀ ԿԳ նախարարի ոսկե մեդալ,

2011թ.՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ոսկե մեդալ,

2012թ.՝ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալ,

2012թ.՝ «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալ,

2015թ.՝ ՀՀ ՊՆ պատվոգիր,

2015թ.՝ «Մովսես Խորենացի» մեդալ

Ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում։

Ամուսնացած է, ունի չորս որդի։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031