Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես ոչ մի պատգամավորի ելույթի համար ո՛չ պատասխանատվություն եմ կրում, ո՛չ իր տեքստն եմ գրել, ո՛չ էլ իմ հետ համաձայնեցվում է». Քրիստինե Պողոսյան

Դեկտեմբեր 21,2022 13:23

ԱԺ-ում Aravot.am-ը Հովիկ Աղազարյանին փոխանցեց ընդդիմադիրների քննադատությունը, որ իրենց վրայից Լաչինի միջանցքի փակման պատասխանատվությունը թողնում են Ռուսաստանի վրա: Նա պատասխանեց. «Ոչ մեկը Ռուսաստանի վրա չի գցում, բոլորն ասում են, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտում է»:

Դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եռակողմ է, Հայաստանն էլ է ստորագրություն դրել, հետեւաբար պատասխանատու է՝ նա պատասխանեց. «Հայաստանն անում է իրենից կախված քայլերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ին դիմելով»: Թե ինչ ենք ստանալու դրա արդյունքում, Աղազարյանը պատասխանեց. «Կստանանք՝ կտեսնեք»:

ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցին՝ իշխանական պատգամավորները ՌԴ-ի վրա են գցում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը, հայկական կողմը չունի՞ պատասխանատվություն՝ պատասխանեց. «Նման բան չի արվում, ոչ մեկը ոչ մեկի վրա չի գցում: Ուղղակի ասում են, որ այս պատասխանատվության գոտին այս մարդու պատասխանատվության ներքո է, սա՝ սա է, չեմ կարծում, որ որեւէ մեկի վրա են գցում»: Հարցին՝ ԱԺ ամբիոնից ձեր իշխող ուժի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով՝ նման ելույթներ են ունենում՝ Պողոսյանը պատասխանեց. «Ես ոչ մի պատգամավորի ելույթի համար ո՛չ պատասխանատվություն եմ կրում, ո՛չ իր տեքստն եմ գրել, ո՛չ էլ իմ հետ համաձայնեցվում է»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին, նա վստահեցրեց, որ Հայաստանն անում է այն ամենը, ինչը իր պատասխանատվության գոտում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031