Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»․ Գանայի ներկայացուցիչ

Դեկտեմբեր 21,2022 12:08

ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Գանան 4 հայտարարություն հրապարակեց․

-Կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը եւ ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, բորբոքող հռետորաբանությունից, որը նախկինում հեշտությամբ վերածվել է ռազմական գործողությունների։

-Պետական մարմինները պետք է ձգտեն հրադադարի հասնել երկխոսության միջոցով։ Համայնքները հավասարապես պետք է հանձնառու լինեն հաղթահարելու ԼՂ հակամարտության հետ կապված ցանկացած տարաձայնություն։

-Քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում աջակցել խաղաղության գործընթացին։

-Կողմերին կեչ ենք անում հանձնառու լինել եռակողմ հայտարարության դրույթներին։ Բոլոր կողմերը պարտավոր են ապահովել իրենց պարտականությունների շարունակականությունը՝ այդ թվում Լաչինի միջանցքի առնչությամբ։

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը նշեց․ «Կարեւոր է նաեւ, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն իրականացվի միջազգային նորմերի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ հաշվի առնելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ուժի եւ ուժի սպառնալիքի բացառումը։ Երկու կողմերին կոչ ենք անում բաց մնալ միջնորդական բոլոր ջանքերի համար։ Կողմերը պետք է բացառեն այն գործողությունները, որոնք խախտում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031