Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով»․ Նորվեգիայի ներկայացուցիչ

Դեկտեմբեր 21,2022 11:48

«Նորվեգիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով, որոնք կարող են վտանգել տարածաշրջանը։ Արգելափակումն արդեն իսկ ունեցել է ծանր մարդասիրական հետեւանքներ՝ ընդհատվել են դեղորայքի մատակարարումը, բժշկական տարհանումները։ Կենսական ապրանքների եւ ծառայությունների խաթարումն առաջին հերթին վնասում է ամենախոցելիներին»,-ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Ջուուլը։

«Կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությանը։ Հատկապես կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ ԼՂ-ում մարդասիրական ծանր վիճակ ստեղծելը որեւէ մեկի շահերից չի բխում։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ քայլեր ձեռնարկել՝ առանց նախապայմանների բանակցային սեղան վերադառնալու համար։ Միջազգային հանրությունը չի կարող սպասել, որ այս վիճակն ինքնուրույն վերանա, ուստի կարեւորում ենք այս նիստի կայացումը եւ միջազգային ջանքերը՝ ուղղված երկխոսության խորացմանը»,-հավելեց Մոնա Ջուուլը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031