Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած խոչընդոտում, անկախ պատրվակից, վտանգում է ԼՂ բնակիչների կյանքը»․ ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Դեկտեմբեր 21,2022 11:36

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակման հանգամանքով։ Ուրախ ենք, որ գազամատակարարումը վերականգնվել է, բայց կոչ ենք անում անմիջապես այն բացել։ Միջանցքի փակումը մարդասիրական ծանր հետեւանքների վտանգ է առաջացնում։ Քաղաքացիական անձինք չեն կարողանում տեղաշարժվել»,-ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Միացյալ թագավորությունը ներկայացնող դեսպան Ջեյմս Քարիուկին։

Նրա խոսքով՝ Միացյալ թագավորությունը շարունակելու է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնց նպատակն է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Բրազիլիայի ներկայացուցչի գնահատականներն ավելի հասցեական էին։ Նա նշեց․ «Ցանկացած խոչընդոտում, անկախ պատրվակից, վտանգում է ԼՂ բնակիչների կյանքը եւ սպառնալիք է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման գործընթացի համար։ Այս հակամարտությունն արդեն հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։ Դժբախտաբար, վերջին մի քանի օրերի լարվածությունը կա, բայց այն չի հանգեցրել բռնի գործողությունների։ Կողմերին կոչ ենք անում կոշտ հռետորաբանությունը չմեկնաբանել որպես մարտական գործողություններ վերսկսելու նշան»։

Բրազիլիայի ներկայացուցիչը նաեւ ասաց․ «Ի գիտություն ենք ընդունում ՌԴ միջնորդական ջանքերը, որոնցով գազամատակարարումը վերականգնվեց․ «Մյուս անդամներին կոչ ենք անում նույնքան կառուցողական վարքագիծ ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի խուսափել մարդասիրական վտանգների խորացումից։ Կարեւոր է, որ կողմերը զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խախտում են եռակողմ հայտարարությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031