Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը և նրա կինը՝ Աննա Արամի Նիկոյանը նույնպես հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան։
Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակից տեղեկանում ենք, որ նրանք ևս դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,– ասված է ծանուցման մեջ։