Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Միջանցքով պետք է ապահովել ազատ տեղաշարժը»․ Ալբանիայի ներկայացուցչի կոչը «երկու կողմերին»

Դեկտեմբեր 21,2022 11:14

«Տեսանկյունները տարբեր են, բայց ներկայացված տեղեկությունները մեզ օգնում են հասկանալ տեղի զարգացումները եւ ազդեցությունն ազգաբնակչության վրա։ Չնայած տարբեր տեսակետներին՝ մենք արձանագրում ենք, որ կողմերը հանձնառու են բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք գիտակցում ենք, որ միջանցքով պետք է ապահովել ազատ տեղաշարժը»,-ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան։

«Համաձայնությունները պետք է հարգվեն, եւ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածեն։ Լաչինի միջանցքով ապրանքների եւ մարդկանց ազատ տեղաշարժը կարեւոր է տարածքում ապրող բնակչության համար։ Կողմերը համաձայն են, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի ազատ տեղաշարժը միջանցքով»,-նշել է Ֆերիտ Հոխհան։

Նա «երկու կողմերին» կոչ է արել լիարժեք բանակցությունների միջոցով գտնել լուծումներ․ «Պրահայում երկու երկրների առաջնորդները համաձայնեցին դիտորդներ ուղարկել ՀՀ սահմաններ։ Սա ճիշտ ուղղություն է, ողջունում ենք։ Կողմերը համաձայնել են խաղաղության պայմանագիրը ստորագրել հնարավորինս շուտ, ինչը կարեւոր է։ Խաղաղ բանակցությունն այլընտրանք չունի»։

Երկխոսելու կոչ արեց նաեւ Չինաստանի ներկայացուցիչը, շեշտեց, որ ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ եռակողմ հայտարարություն գոյություն ունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031