«Ուրախալի է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Արցախի հարցը, որովհետեւ հարցը հնչեց ամենաբարձր օրակարգում։ Բոլոր երկրների արձագանքը կտրուկ էր եւ պարզ, որ ճանապարհի փակումն անընդունելի է, այն պետք է բացվի առանց նախապայմանների»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նաեւ նշեց՝ կարեւոր է, որ իր երեկվա հարցազրույցն արձագանքներ է ստացել․ «Շատերի մոտ էմոցիաներ կան։ Ես շատ կոշտ եմ եղել, որովհետեւ այս իրավիճակում դա միակ ճանապարհն է՝ ազնիվ եւ պարզ ասել այն, ինչ զգում ես։ Ասածս բոլորին չէր վերաբերում բնականաբար։ Շատերը աշխատում են, գործ են անում։ Ես շարունակելու եմ ասել այն, ինչ ճիշտ եմ համարում եւ շնորհակալ եմ նրանց, ովքեր մեզ օգնում եւ աջակցում են»։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը երեկ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները պատշաճ չեն արձագանքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ