Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ գործի են դրվում երկակի չափանիշները․ «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 21,2022 10:55

Այս իրավիճակում, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել՝ Բաքվին պարտադրելով մինչեւ դեկտեմբերի 19-ը բացել Բերձորի միջանցքը, քաղաքակիրթ աշխարհն էլ համաշխարհային խոշորագույն կառույցից սպասում է նոր միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ԵՄ բարձր հովանավորությամբ Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի ղեկավարների միջեւ ստորագրվում է համաձայնագիր, որով Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է «կանաչ» էներգիա։

Հուշագիրը ստորագրել են Իլհամ Ալիեւը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւ Ռումինիայի վարչապետ Նիկոլա Չուկեն։ Այստեղ հատկանշականն այն է, որ հուշագրի ստորագրման արարողությանն իր ներկայությամբ պատվում է Բուխարեստ ժամանած Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը: Այս ամենի ողբերգական վերջին արարն այն էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը գովասանքի խոսքեր է ուղղել մի ողջ ժողովրդի դեմ ահաբեկչություն իրականացնող պետության ղեկավարին՝ Ադրբեջանին համարելով ԵՄ «հուսալի գործընկեր»։

Լիովին օրինաչափ էր, որ գովասանքի խոսքեր լսելով եւ Բաքվի հանցագործ գործողությունների մասին որեւէ ակնկարկ չլսելով՝ Ադրբեջանի առաջնորդը պետք է այդ ամենն իր հանցագործությունների շարունակման համար «կանաչ լույս» ընկալեր եւ չկատարեր ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը՝ սահմանվածի համաձայն դեկտեմբերի 19-ին չբացելով Բերձորի միջանցքը: Այս իրողությունն արժեզրկում է նաեւ մինչ այդ ԵՄ-ից եւ ՄԱԿ-ից՝ թեկուզ ուշացած, բայց հնչած հայտարարություններն Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման եւ հումանիտար ճգնաժամ թույլ չտալու վերաբերյալ: Հերթական անգամ գործի են դրվում երկակի չափանիշները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031