Սերժ Սարգսյանը, Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակում։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,–ասված է ծանուցման մեջ։