Հարցազրույց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ
– Երկրորդ կարծիքն ասում է, որ ՄԱԿ-ի դիմաց նստացույցի փոխարեն ՀՀ կառավարության դիմաց ակցիա անեք՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով, որ քայլեր իրականացնի, շատերի կարծիքով՝ նա է պատասխանատու ճանապարհի փակման համար։
– Հայաստանի կառավարության դեմ ակցիա անելու համար մի քիչ տրամաբանական խնդիր կա․ ինչպե՞ս եք պատկերացնում, ասենք, Արցախի պետնախարարի խորհրդականը կառավարության դիմաց ակցիա անի կամ նստացույց անի։ Բացի դրանից, պետք է հասկանանք, որ Հայաստանի դիմումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկման է վերցրել։ Հիմա եթե ասենք, որ հայկական դիվանագիտությունը զբաղվում է այս հարցով, ի՞նչ պիտի պահանջվի Հայաստանի կառավարությունից։ Մեր պահանջն այս պահին ուղղված է նրան, որ տարբեր հարթակներով ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացվի։
– Գուցե Հայաստանի դիվանագիտությունն արդյունավետ չի զբաղվում։ Դուք ՀՀ կառավարությունից եւ Փաշինյանից որեւէ պահանջ կամ նրանց ասելիք չունե՞ք։
Կարդացեք նաև
– ՀՀ կառավարությունից մեր ակնկալիքը եռակողմ հայտարարության դրույթներին հետեւելն է եւ անել ամեն ինչ, որպեսզի այն ստորագրած կողմերը կարողանան ապահովել։ Բայց մենք տեսնում ենք, որ դա չի կատարվում, եւ տեսնում ենք նաեւ, որ ինչ-որ առումով նաեւ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում համապատասխան լծակներ կիրառել, որպեսզի դա ստացվի։ Հետեւաբար, ի՞նչ պիտի անենք մենք․ պիտի մեր հույսը դնենք միջազգային հանրության վրա՝ որ ճանապարհով էլ որ գնում ենք։ Հայաստանի սահմանին տեղի ունեցածն է գնում ՄԱԿ-ում քննարկվում՝ Հայաստանից ի՞նչ պահանջենք։
– Այսինքն՝ ՀՀ իշխանություններից ձեր հույսը կտրե՞լ եք։
– Ես նման ձեւակերպում չէի տա։ Ես երբեւէ մայր Հայաստանից իմ հույսը չեմ կտրելու։
– ՀՀ իշխանություններից, ոչ թե մայր Հայաստանից։
– Ընդհանրապես, էս պահի դրությամբ մայր Հայաստանում կա իշխանություն, չեմ ուզում նման ձեւակերպում տանք, բայց ես գտնում եմ, որ այս պահին մեր ակնկալիքն առաջին հերթին միջազգային հանրությունից է։
– Ձեզ ուղղված քննադատությունների հիմնական տրամաբանությունն այն է, որ դուք խուսափում եք ուղիղ քննադատություն հնչեցնել ՀՀ իշխանությունների հասցեին։
– Գիտեք, կա իրավիճակ, որում մենք հայտնվել ենք, սրանից պետք է դուրս գալ։ Ինձ ուզում է քննադատեն, ուզում է չքննադատեն, ուզում են սա համարեն կազմակերպված, իմ խնդիրը դա չէ, էս իրավիճակից դուրս գալն է։ Եվ ես գտնում եմ, որ դուրս գալու ռեալ շանսը միայն միջազգային հանրությունն է։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Եվ իմ գործառույթը նաեւ դա է՝ միջազգային իրավապաշտպան կառույցների հետ աշխատանք տանել, որը ես իրականացնում եմ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում