Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստում․ «Ադրբեջանական բնապահպանների այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր վերականգնվել են․ կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին զսպվածություն դրսեւորել»

Դեկտեմբեր 21,2022 02:32

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության դիմումը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը` ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան իր ելույթում ասաց․« Մենք կազմակերպել ենք կանոնավոր շփումներ Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ, այս աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնմանը Լեռնային Ղարաբաղում եւ մասնակի Լաչինի միջանցքի բացումը երթեւեկի համար։ Ադրբեջանական բնապահպանների այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր վերականգնվել են։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ուժի չկիրառելու եւ հրադադարի բոլոր պայմանները կպահպանվեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին զսպվածություն դրսեւորել եւ հետեւել եռակողմ համաձայնագրին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031