«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտներով եւ դրա մարդասիրական հետեւանքներով։ Միջանցքի օգտագործման խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունն այս գործընթացի հանդեպ»,-այս մասին այսօր ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության դիմումը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ասաց ԱՄՆ ներկայացուցիչը` դեսպան Ռոբերտ Վուդը։
Նա շարունակելով՝ ասաց․ «Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում եւ այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար, մարդասիրական եւ առեւտրային օգտագործման համար հնարավորինս արագ ապաշրջափակել միջանցքը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության անհրաժեշտ ապրանքների մատակարարման խոչընդոտումն անընդունելի է»։
ԱՄՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում անմիջապես դադարեցնել գործողություններն, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո կատարել պարտավորությունները։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով, որը միակ ձեւն է տեւական խաղաղության հասնելու։ Միջազգային հանրությունը պետք է իր դերը կատարի եւ ներգրավված մնա դիվանագիտական ճանապարհով հասնելու կայուն խաղաղությանը։ Խնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ, կողմերը պետք է վերահաստատեն իրենց նվիրումը դիվանագիտական գործընթացին։
Կարդացեք նաև
Մենք պատրաստ ենք դյուրացնել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի պես գործընկերների հետ համագործակցելով երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու համար՝ ըստ միջազգային իրավունքի, Հելսինկիի վերջնական ակտի եւ ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ