«Ա1+». Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է 2020 թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Կարեն Մարությանին եւ Անրրի Սեդոյանին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արսեն Նիկողոսյանը, Արշակ Վարդանյանը եւ Կարեն Մարդանյանը գտել են, որ նրանց արարքում բացակայում է զանգվածային անկարգությունների մեղադրանքը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Կարեն Մարությանին դատապարտել էր 6 , իսկ Անրրի Սեդոյանին՝ 3 տարվա ազատազրկման’ մեղավոր ճանաչելով ինչպես զանգվածային անկարգությունների, այնպես էլ կողոպուտի համար։ Մեղադրողը միջնորդել էր Անրրի Սեդոյանին դատապարտել 7, իսկ Կարեն Մարությանին՝ 8 տարվա ազատազրկման։
Վերաքննիչ դատարանը, թեեւ զանգվածային անկարգությունների հոդվածով արդարացրել է նրանց, սակայն կողոպուտի հոդվածով Կարեն Մարությանին դատապարտել է 4, իսկ Անրրի Սեդոյանին 3 տարի վեց ամսվա ազատազրկման։ Անրրի Սեդոյանի նկատմամբ դատարանը կիրառել է 70-րդ հոդվածը եւ հենց դատարանի դահլիճից ազատ է արձակել։