Այսօր առավոտյան Դավթաշենի կամրջի վրա իրար են բախվել 29 մեքենա ՝ աղբահանության հիմնարկի աշխատանքի ոչ կոմպետենտ կազմակերպելու պատճառով, որովհետև ավազ ցանված չի եղել, թեպետ քաղաքում ասֆալտը սառույց էր կապել : Այս մասին այսօր, Երևանի ավագանու արտահերթ նիստին, հայտնեց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը:
Նա հորդորեց, պարզել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, «քանի որ չի կարելի ամեն անգամ որևէ հիմնարկի անփույթ աշխատանքի պատճառով տուժեն Երևանի բնակիչները»:
Ավագանու անդամի խոսքից անմիջապես հետո նիստը վարող՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասաց «Եզրափակիչ ելույթներ չունենք և խնդրեմ գրանցվեք…»։
«Պարոն Հովհաննիսյան, այդքան մեկ էր ասածս ձեզ համար»,-վրդովվեց Հարությունյանը։
Կարդացեք նաև
«Պարոն Հարությունյան ջան, ի՞նչ անեմ, հենց հիմա գնամ պարզեմ էդ հարցը, լսեցի ձեզ, բնական է կպարզենք-կհայտնենք»,-պատասխանեց Հովհաննիսյանը:
«Դե գոնե ասեք, կպարզենք-կտեղեկացնեք, թե չէ մի տեսակ արհամարհական էր»,-չնահանջեց Հարությունյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ