Քիչ առաջ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենան:
Մեքենան վթարվել է Երևանյան խճուղի փողոցի վրա:
Ավելի ուշ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացանք, որ բուժօգնության մեկնած վարորդի եւ բուժքրոջ առողջական վիճակը բավարար է. «Մեկ անգամ եւս հորդորում ենք վարորդներին զիջել ճանապարհը շտապօգնության ավտոմեքենաներին»,- գրված է հաղորդագրության մեջ:
Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ