Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք, այնտեղ չենք նկարվում, ժապավեններ չենք կտրում». Էռնեստ Ավանեսով

Դեկտեմբեր 20,2022 20:15

Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք, այնտեղ  չենք նկարվում, ժապավեններ չենք կտրում կամ այնտեղից չենք հայտարարում քաղաքապետի թեկնածուի անունը։ Հասկանում եմ, որ այնտեղ վտանգավոր է, եւ ձեզ այնտեղից կարող են «լարել»։ Այս մասին այսօր, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը:

«Վստահ եմ լավ եք քնել, ես երկար ժամանակ է կորցրել եմ քունս, կորցրել եմ, որովհետև էս ծուռ ձեր՝ շատերի ծռած երկրում,  շատ վաղուց  ուզում եմ հասկանալ՝ դեռ  ինչ պետք է լինի, որ սթափվենք: Շատ հարցեր են էս ֆոնին մարդիկ ինձ տալիս, որ կուզենամ, ինձ օգնեք պատասխանները ձեզանից ստանալ, օրինակ՝ ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու այնտեղ նկարվում, սելֆիներ անում կամ «լենտեր»  կտրում, կամ ինչո՞ւ  չեք հայտարարում քաղաքապետի թեկնածուն ենք ապագա: Ինչո՞ւ չենք դա  անում այնտեղ, հա հասկանում եմ էնտեղ վտանգավոր է մի քիչ, «կլարեն»  ձեզ էնտեղից երևի: Էդ հասկանալի է, բայց մնացածը, ընդհանուր առմամբ՝ հասկանալի չի:

Պատկերացնու՞մ եք էս պահին Ստեփանակերտի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 ամսական երեխայի հարազատների հոգեվիճակը: Դժվար շատերը իրականում պատկերացնեն: Երեխա, ով պայքարում է շատ վտանգավոր անբուժելի հիվանդության դեմ և ճանապարհը փակ է: Հաա, երևի փակել են ադրբեջանցիներն ու ռուսները, մենք, ընդհանրապես, մեղավոր չենք: Մինչ  էս լսարանում ձեզանից շատերը փողկապներ են իրենց հետևից քարշ տալիս, շատ մարդիկ վստահաբար հիշում են «մութ ու ցուրտ»  տարիները, երբ չեկով հաց էինք գնում, վառելիք էինք ստանում: Կարճ ասեմ, հիմա Արցախում էդ վիճակն է: Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ: 2015թ մեզ վրա ջրցան էին բանեցնում ՝ ցույցերը ցրելու համար, ես հասկանում եմ, եկել ենք-ասում ենք՝ «էլ ցույց չենք ցրելու ջրցանով», բայց ինձ թվում է Լաչինում դրա կարիքը հիմա կա, որպեսզի մի քանի տասնյակ «բոսյակների»  էտեղից ցրենք ու կարողանանք էդ մուտքը բացենք:

Արցախը հումանիտար ճգնաժամի առաջ է և սա ուղղակի խոսքեր են: Եթե կարծում եք Երևանում կախված թանկարժեք լույսերը՝ տոնական կխամրեցնեն մարդկանց հիշողությունները և ընդհանրապես էս ցավերից կշեղեն, վստահեցնում եմ էդպես չէ: Ցավով եմ ասում, բայց էդպես չի: Ու թեպետ, էս ֆոնին հաճախ բանեցնում են «տուզիկ»  կուսակցություններին, որպեսզի  էս իրավիճակից կարողանան  փրկել շատ-շատերի դեմքերը, վստահեցնում եմ բոլորը գիտեն և տեսնում են ինչի մասին եմ ես խոսում: Էս ֆոնին ՝ ձեզանից շատերը կոչեր են անում ՄԱԿ-ին. «վայ գազը տվեցին, ուրախանանք, ծափ տանք»: Ես ոչ մեկին կոչ չեմ անելու, իմ միակ կոչը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններին  է. «հնարավորինս ամեն ինչ անել, օր առաջ այդ ճանապարհը բացելու համար», որովհետև Արցախը Հայաստան է, Շուշին դժգույն քաղաք չէ  դժգույնը դուք եք և իսկապես ապագա կա, առանց ձեզ՝ ապագա կա», հայտարարեց Էռնեստ Ավանեսովը:

Խոսքի վերջում ավագանու անդամը,  ներողություն խնդրեց ու շնորհավորեց  աշխարհազորային Դավիթ Սարուխանյանի տարեդարձը, ով այսօր կդառնար ընդամենը 26 տարեկան:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031