Չեսթրֆիլդում (ԱՄՆ) մեկնարկած շախմատի 2022 SPICE Cup մրցաշարում խաղացվել է երեք տուր:
Ամերիկաբնակ միջազգային վարպետ Քըրք Ղազարյանը 2,5 միավորով եզրափակում է առաջատարների տասնյակը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 2,0 միավորով 15-րդն է, եւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Նա 1,5 միավորով առայժմ 34-րդ տեղում է: Իր անվան դիմաց երկու միավոր գրանցել է նաեւ կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որն ընթանում է 22-րդ հորիզոնականում:
Մրցաշարին մասնակցում է 77 շախմատիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ