ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, Բոնուս ս/մ-ում գործող):
Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք՝ անջրանցիկ և լվացվող չեն, առաստաղները նույնպես նորոգման կարիք ունեն՝ չեն կանխարգելվում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին