Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ տարվա եզրափակիչ միջոցառումը՝ Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով պետք է կազմավորվի Հայաստանի ազգային հավաքականը:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի 2022 թվականի չեմպիոն դարձան. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Աշոտ Կիրակոսյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան, 87 կգ՝ Վիգեն Նազարյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Այժմ ըմբիշները կհանգստանան, իսկ 2023 թվականի հունվարի առաջին տասնօրյակում ազգային հավաքական հրավիրված մարզիկները առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Ծաղկաձորում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ