ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո նախորդ շաբաթ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը:
«Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է:
Արագածոտնի մարզից ներկայացումը դիտել է մինչև 12 տարեկան 70 երեխա՝ Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Ապարան համայնքների` պատերազմում զոհված հերոսների և բազմազավակ ընտանիքներից։
Երեխաները ներկայացումից վերադարձել են վառ տպավորություններով։
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան