ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ կարգելվի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին տասը տարում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով նախագծի ընդունումից 6 ամիս հետո նմանօրինակ ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումը փոխել: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նախաձեռնությունը կապված է խաղամոլության դեմ պայքարի իրենց խմբակցության հանձնառության հետ:
«Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 20-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել է 2 առաջարկ: Մեկը տեխնիկական բնույթի է, իսկ մյուս առաջարկով սահմանվել է 5 տարվա փոխարեն 10-ը տարի: Հասմիկ Հակոբյանը ընդգծել է, որ նախաձեռնությամբ լրատվամիջոցը ոչ թե փակվում է, այլ փոխում է անվանումը:
Կարդացեք նաև
Կառավարության դրական դիրքորոշումը հարցի առնչությամբ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, իր ելույթում կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը, նշել է, որ ժամանակն է պայքարելու եւ փրկելու մեր երիտասարդությանը խաղամոլությունից:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով հայրենակիցներին, նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ընտրողների առջեւ տված հանձնառությունն ի կատար է ածում մինչեւ վերջ: «Ազգային ժողովն արգելեց բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, որոնք համատարած էին Հայաստանի Հանրապետությունում, սահմանափակեց փողոցում առկա գովազդները, արգելեց գովազդը հեռուստաընկերություններում, կայքերում, իսկ հիմա խորհրդարանը քվեարկելու է, որ նույնիսկ քողարկված գովազդը՝ ի դեմս տեսալսողական մեդիամիջոցների անվանումների, չլինի»,- ասել է նա:
ԱԺ