Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք հիմա իրավունք չունենք որեւէ զիջում կատարելու»․ Նարինե Դիլբարյան

Դեկտեմբեր 20,2022 15:06

«Իրավիճակը գնալով ահագնանում է, եւ Ադրբեջանի նման պահվածքը, բնականաբար, պետք է հանգեցներ զոհերի»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Բերձորի միջանցքը փակ պահելու պատճառով Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկի մահանալուն, ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը

«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն է հեղեղել լրատվական դաշտը, մեզ շրջափակել է ոչ միայն ռազմական ուժով եւ մնացյալ կառույցներով, այլեւ տեղեկատվական շրջափակում է ստեղծել։ Նրանց՝ աղավնի սպանող բնապահպաններին արդեն փոխարինում է երիտասարդությունը, իրենք տեխնոլոգիապես գործում են շատ ճիշտ։ Հիմա մենք եւս պետք է գործի դնենք տեղեկատվական, քարոզչական, բանակցային եւ ինչու չէ՝ նաեւ ռազմաքաղաքական բոլոր հնարները, որպեսզի աշխարհին հայտնենք, թե ինչ է իրականում տեղի ունենում, որպեսզի մերկապարանոց խոսքերից բացի, որ կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել, տեղի ունենան կոնկրետ գործողություններ։

Ըստ էության, մենք տեսանք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապված՝ Ադրբեջանը ձգձգում է իր նյութերը ներկայացնել, եւ դա նրա համար սովորական պրակտիկա է։ Անվտանգության խորհրդից եւս չկա կոնկրետ տեղեկատվություն, մինչդեռ ճշմարտության ներկայացումը պետք է դառնա մեր հիմնական զենքը։ Եվ պետք է կարողանալ բոլոր հարցերում հետեւողական լինել։

Եթե ռուս խաղաղապահները կարողանում են իրենց համար հումանիտար օգնություն բերել Արցախի շրջափակված հայկական հատված, ուրեմն պետք է այնպես անել, որ մեր հիվանդները եւս դուրս բերվեն, բայց դա, բնականաբար, չպետք է ունենա այն տեսքը, ինչ ադրբեջանական մամուլն է ներկայացնում, որ իբր իրենք բարի եւ գթասիրտ են, առաջարկում են իրենց հետ հանգիստ ապրել»,-նշեց լեզվաբանը։

Նարինե Դիլբարյանն ընդգծեց․ «Մենք իրավունք չունենք հիմա որեւէ զիջում կատարելու, որովհետեւ ցանկացած զիջում կնշանակի հայտնվել թակարդում»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031