Ermenihaber. Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող «Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները․Հնարավորություններ և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։ Ընթացքում Ալթունը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից՝ շեշտելով, որ դրա մնայուն լուծումը տարածաշրջանային բոլոր երկրների օգտին է, ինչպես նաև անհրաժեշտ է համաշխարհային խաղաղության տեսանկյունից։
«Հետևաբար կարևոր է, որ բոլոր միջազգային դերակատարներն ընդունեն Ադրբեջանի ղարաբաղյան հաղթանակը և իրենց քաղաքականությունը կառուցեն, ձևավորեն այդ իրական առանցքում։ Անկասկած, երբ խաղաղությունն ու հանգստությունը տարածաշրջան գան, բարօրությունը ևս գալու է, և դրանից բոլորն են շահելու։ Ֆրանսիայից էլ ակնկալում ենք, որ այս հարցում կաջակցի Թուրքիայի ջանքերին»,- ասել է Ալթունը։