Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի միջանցքը փակելուց հետո, Իրանը մի քանի օր է՝ փակել է Իրանով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղին. քաղաքագետ

Դեկտեմբեր 20,2022 13:09

«Փակագիծ» վերլուծական հարթակի համակարգող, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն քանի օր է լռել եմ տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞ թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։

Իրանը քանի օր է Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո։ Նիկոլը և իր չինովնիկները անդադար մեղադրում են բարեկամներին, ովքեր ըստ իրենց, չեն արձագանքել ադրբեջանցիների լկտիությանը։

Մի ամբողջ լրատվական համակարգ մակաբույծ լրագրողներով ու հաղորդավարներով ունեք, չգիտեի՞ք Իրանը ոչ միայն արձագանքել է, այլ փոխադարձ քայլով, փակել է Ադրբեջանի ճանապարհը։

Մի փչացրեք մեր հարաբերությունները վաղեմի բնական դաշնակցի հետ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031