Ինչպես հայտնել էինք, Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր «ֆեյսբուքյան» էջով ուղիղ միացմամբ անդրադառնալով Բերձորի միջանցքի բաց լինելու տեղեկություններին՝ հայտարարեց, որ ադրբեջանցիները ճանապարհի երկու կողմում են․ դա անընդունելի է, որովհետեւ ցանկացած պահի կարող են փակել միջանցքը։
Անդրադառնալով այս ֆոնին Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե իրենք պետք է վերահսկեն մեքենաների տեղաշարժը, Ռուբեն Վարդանյանը խոսքն ուղղեց արցախցիներին․ «Դուք պետք է հանգիստ լինեք, որովհետեւ այս տեղեկատվական պատերազմում իրենք շատ բաներ օգտագործում են»։
Ռուբեն Վարդանյանը նաեւ հավելեց․ «Տեսնում եմ, որ նաեւ շատ մարդկանց եմ տարբեր ձեւերով կպել՝ իրենց հետաքրքրություններին, որովհետեւ այդքան «ֆեյք» ու կեղտ են լցնում։ Ոնց ռուսներն են ասում՝ եւ մարդիկ հիմա սկսում են հասկանալ, թե մենք ինչ ենք փոխում, ոնց ենք փոխում։ Այդ դժգոհություններն իրենք տարբեր ձեւերով օգտագործում են քաղաքական, հասարակական կապերում, որ մեզ վարկաբեկեն։ Մենք չենք վախենում, հանգիստ գնալու ենք առաջ եւ անելու ենք մեր գործը՝ այն, ինչ պետք է անել այս իրավիճակում»։
Ռուբեն Վարդանյանը նշեց․ «Տեսնում եմ նաեւ որոշ մարդկանց, որոնք անհանգիստ են կամ դժգոհ են, որ մենք այնքան կտրուկ չենք։ Իրենք վստահ են, որ կարող են պաշտոնի դառնալ։ Ինձ թվում է՝ պետք է մտածենք ոչ թե ուրիշ բաների կամ ֆուտբոլի մասին, այլ գործ անենք։ Եթե ես ստանձնել եմ պետնախարարի պաշտոնը, տեսնում եմ, որ թիմը կարող է գործ անել, դա իմ պատասխանատվությունն է։ Նաեւ ուրախ եմ, որ բոլորդ պատրաստ եք եւ ձեր մեջ էներգիա կա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ