Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող երեք տարի առաջ խոսեին, հիմա արդեն ուշ է». «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2022 11:59

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության, մասնավորապես՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի դեմ դժգոհությունները նոր թափ են ստանում։ Մարդիկ արդեն սկսել են բաց տեքստով նրա դեմ արտահայտվել, որոնք ժամանակին լռել են, երբ Մելիքբեկյանը բազմաթիվ խախտումներով ու ճնշումներով «ընտրվեց» ՀՖՖ նախագահ։ Նրանցից մեկը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, օրերս ծավալուն հարցազրույց էր տվել իր ակումբի լրատվական ծառայությանն ու քննադատությունների եւ մեղադրանքների մի հսկա կծիկ բացել՝ ընդդեմ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի։

Նա, իր հարցազրույցում պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը, մանրամասն բարձրաձայնել է ՀՖՖ-ում տեղի ունեցող ֆինանսական անարդյունավետ ծախսերի, խնդիրների մասին, որ ֆուտբոլին հարկավոր է ուշադրություն դարձնել, մինչդեռ այն զարգացնելու փոխարեն ՀՖՖ-ում միայն սեփական պաշտոնի ու փողի մասին են մտածում։ Վերջում էլ մեղայականով է հանդես եկել՝ տալով նաեւ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի անունը, որ նա միակ մարդն է, որ 2019 թվականին դեմ է արտահայտվել Արմեն Մելիքբեկյանի՝ կեղծիքով ֆեդերացիայի նախագահ ընտրվելուն, ինչի համար էլ նրան հեռացրել են գործկոմից։

Թեմայի շուրջ մենք մի քանի հարց ուղղեցինք ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին` աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մորը, որը երկար տարիներ աշխատել է ՀՖՖ-ում` բաժնի պետ է եղել։

Տիկին Մարինան չէր ցանկանում հարցազրույց տալ, ասաց, որ ֆեդերացիայի գործունեությամբ այլեւս հետաքրքրված չէ, որեւէ առնչություն չունի դրա հետ, եւ մեր զրույցի ընթացքում շարունակ կրկնում էր, որ ինքն իր ասելիքը երեք տարի առաջ է ասել։

«Ոչ մի առնչություն չունեմ, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, կա ֆուտբոլային աշխարհ, կան ակումբների նախագահներ, թող իրենք էլ իրենց հարցերը լուծեն եւ ինձ չխառնեն դրա մեջ։ Ես իմ ասելիքն ասել եմ դեռեւս երեք տարի առաջ, եթե այն ժամանակ բոլորը լռել են, դա իմ մեղքը չի եղել, հիմա նոր բարձրաձայնում են դրա մասին։ Թող երեք տարի առաջ խոսեին, հիմա արդեն ուշ է»,- ասաց Մարինա Թաշչյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031