«Այսօր շարունակվում է շրջափակումը։ Գիտեք, որ տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բացվել է, բայց այդպես չի։ Ճանապարհի կողքերում մնացել են ադրբեջանցիները եւ իրենք կարող են կանգնեցնել մեքենաները՝ երբ ուզենան։ Դրա համար մենք շեշտում ենք, որ դա անընդունելի է»,-այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում հայտարարեց Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա շեշտեց, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ պետք է դուրս գան եւ չխոչընդոտեն մեքենաների ազատ տեղաշարժին․ «Դա մեր միակ որոշումն է։ Եթե համաձայնենք, որ կանգնեն եւ մեքենաները դիտարկեն, դա իրենց հնարավորություն կտա կանգնեցնելու։ Իրենք արդեն սկսել են նման հայտարարություններ անել»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։
Նա նաեւ ասաց, որ Մարտունիում եւ Մարտակերտում երեկ հանդիպումներ են եղել, եւ արցախները արդարության համար են պայքարում․ «Վիճակն անկայուն է, եւ մենք պետք է հստակ ապահովենք անվտանգությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ