ԱԺ արտահերթ նստաշրջանն այսօր սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը հարգելով:
Ապա երդվեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորական լիազորությունները ստանձնած Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը եւ Իրինա Գասպարյանը:
Հիշեցնենք, ընդդիմադիր խմբակցությունը նոր անդամներ ունի, քանի որ պատգամավորական մանդատից հրաժարվել էին Արամ Վարդեւանյանը եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը եւ Ելենա Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ