Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեզ նախ հաշտեցրին հայհոյանքի եւ չարության դրսեւորումների հետ, հետո՝ պարտության մտքի հետ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2022 11:21

Վերջին չորսուկես տարին եղել է մեզ անհաշտելիի հետ հաշտեցնելու ծանր գործընթաց: Մեզ նախ հաշտեցրին հայհոյանքի եւ չարության դրսեւորումների հետ, երբ բարձր ամբիոններից հնչում էին ատելության խոսք, ծեփելու, պառկեցնելու, պատժելու լեքսիկոն, իսկ մենք լռում էինք: Սկզբում այդ լեքսիկոնը մեծ թվով մարդկանց դուր էր գալիս, որովհետեւ արդարության հաստատման տպավորություն կար դրանում:

Հետո պարզվեց, որ դա արդարության հաստատման հետ ոչ մի կապ չունի` ուղղակի թրի տակով չանցած մարդկանց են պատժում, ունեզրկում: Հետո մեզ հաշտեցրին պարտության մտքի հետ: Հաղթողի ու քաջի կերպարը խլեցին մեզնից, եւ մենք այդ հաբն էլ կուլ տվեցինք: Հաշտեցրին նաեւ մեր զավակներին հողին հանձնելու, տասնյակ հազարավոր կիլոմետրերով տարածք թշնամուն հանձնելու մտքի հետ, եւ մենք մոռացանք, որ որոշում կար` «Հող հանձնողին, հանձնել հողին»:

Սկզբում վրդովվում, խելագարվում էինք, որ թշնամին գերի է տանում մեր հայրենակիցներին, պահանջում էինք, որ բոլոր միջոցները գործադրվեն նրանց հետ բերելու համար, հետո այդ մտքի հետ էլ հաշտվեցինք, եւ որպեսզի հաշտեցումը շատ ցավոտ չլինի, մեզ ներշնչեցինք, որ գերի ընկնողներն իրենք են մեղավոր` թող չհանձնվեին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031