Այսօր մենք սկսում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային թիմով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Այս մասին ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
«Այս ֆոնի վրա ԵՄ խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելով, որոշել է, որ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMM Georgia) Հայաստանում կտեղակայի պլանավորման աջակցության անցումային թիմ՝ բարձրացնելու ԵՄ-ի իրազեկվածությունն անվտանգության իրավիճակի վերաբերյալ և նպաստելու երկրում հնարավոր քաղաքացիական CSDP (Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության)առաքելության պլանավորմանն ու նախապատրաստմանը: Ակնկալվում է, որ անցումային պլանավորման աջակցության թիմը կօգնի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ-ի կողմից միջնորդվող կարգավորման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ ԵՄ-ը արդյունավետ է համարում 40 փորձագետներից բաղկացած առաքելության տեղակայումը Հայաստանում, իրը նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ