Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից այսօր Ստեփանակերտ քաղաքում գործող 21 առևտրային օբյեկտներում դիտարկվել են 56 լայն սպառման ապրանքատեսակների գները: Երեկ իրականացված դիտանցման համեմատ, գնային փոփոխություններ չեն արձանագրվել:
Մայրաքաղաքում և շրջկենտրոններում իրականացված սննդամթերքի և դեղամիջոցների մոնիթորինգների մանրամասները տեղադրված են Հանձնաժողովի կայքէջում` հետևյալ հղմամբ:
Արցախի Տեղեկատվական շտաբ