Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Լեհաստանի Կատովիցե քաղաքում մասնակցել են ռապիդ շախմատի Եվրոպայի առաջնությանը: 11 հնարավորից վաստակելով 8,5-ական միավոր` Սարգսյանը պայքարն ավարտել է 16-րդ, Հովհաննիսյանը` 18-րդ հորիզոնականում:
Ավելի վաղ Շանթ Սարգսյանը նվաճել էր բլից շախմատի Եվրոպայի բրոնզե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ