«Ազատություն». Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կազմում գործող Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ՝ Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով։
Դեկտեմբերի 13-ին հրապարակված հարցազրույցներից մեկում Ալեքսանդրովը նշել էր, որ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների դեմ բռնությունների կիրառման դեպքում Մոսկվան կարող է «հրթիռակոծել Բաքվի նավթային ենթակառույցները, ինչը կհարվածի նաև Արևմուտքին՝ բարձրացնելով վառելիքի գինը միջազգային շուկաներում»։
Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ՝ Ալեքսանդրովի դեմ քրեական գործ է հարուցվել երեք, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչեր հնչեցնելու» հոդվածներով։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: